Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Շախմատը հակասում է իսլամին

Շախմատը հակասում է իսլամին
21.01.2016 | 23:54

Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի Աբդուլ-Ազիզ իբն Աբդուլլահ Ալ աշ-Շեյխը, պատասխանելով հեռուստաշոուի եթերում հանդիսատեսի հարցին, հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամին։ Գերագույն մուֆթիի խոսքով՝ շախմատը ժամանակի զուր կորուստ է, ատելություն ու թշնամանք է հրահրում խաղացողների միջև։ Նա կարծում է, որ շախմատը ազարտային խաղ է, ուստի արգելված է իսլամի ավանդույթներով՝ հայտնում է The Guardian-ը։

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ